Ռուսաստանը պատրաստ է ցամաքային զորքեր տեղակայել Ղրիմում

13:21 • 22.01.16

Ներկայում Ղրիմում չկան ՌԴ ցամաքային զորքերի զորամասեր ու ստորաբաժանումներ. ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտնել է այդ տեսակի զորքերի հրամանատար Օլեգ Սալյուկովը։

 

«Այնտեղ ցամաքային զորքերի միավորումներ ու զորամասեր չկան։ Թերակղզում միայն Սևծովյան նավատորմի միավորումներն են»,-ասել է նա։


Սալյուկովը նշել է, որ եթե նման խնդիր լինի, ապա կիրականացնեն։

 

Ավելի վաղ Օլեգ Սալյուկովը հայտարարել էր, որ 2016 թվականին ամրապնդվելու են ռուսական զորքերի խմբավորումներն արևմտյան և կենտրոնական ուղղություններով՝ ի պատասխան ՆԱՏՕ-ի զորավարժությունների ինտենսիվության։
 

Ռուսաստանը պատրաստ է ցամաքային զորքեր տեղակայել Ղրիմում