Միգրացիոն ճգնաժամը սպառնում է Եվրոպայի ապագային. Ֆրանսիայի վարչապետ

11:57 • 22.01.16

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ բացարձակապես բոլոր փախստականներին ընդունելու փորձը կարող է ամբողջությամբ ապակայունացնել եվրոպական հանրությունը, գրում է BBC-ն:

 

Վարչապետը նշել է, որ միգրացիոն ճգնաժամը սպառնալիքի տակ է դնում Եվրոպայի ապագան: Այդ կապակցությամբ Վալսը կոչ է արել խստացնել վերահսկողությունը ԵՄ-ի արտաքին սահմաններին:
 

Վալսն ուղղակիորեն չի քննադատել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, ով համաձայնել է ընդունել փախստականներին: Ֆրանսիացի վարչապետը նրա քայլն անվանել է համարձակ, սակայն նշել է, որ արդյունքում փախստականները սխալ ազդանշան են ստացել:
 

Վարչապետի խոսքով` պետությունների ղեկավարների` փախստականներին ընդունելու մասին պատրաստակամությունն ակնթարթորեն գրավում է նրանց ուշադրությունը և ավելի մեծ հոսքեր է առաջացնում դեպի Եվրոպա, ինչը սպառնում է սոցիալական և դեմոգրաֆիկ խնդիրներով:

 

Միգրացիոն ճգնաժամը սպառնում է Եվրոպայի ապագային. Ֆրանսիայի վարչապետ