Սանկտ Պետերբուրգում խոզի գրիպից հղիներ են մահացել

17:29 • 22.01.16

Սանկտ Պետերբուրգում խոզի գրիպից  12 մարդ է մահացել. նրանց թվում երկու հղի կա։

 

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, հաղորդվում է, որ Պետերբուրգի բնակիչների շրջանում գրիպի և սուր շնչառական վարակներով պայմանավորված հոսպիտալացվածների թիվն աճում է։

 

Սուրբ Գեորգիի հիվանդանոցի բուժական մասի ղեկավար Իգոր Իվանովը հայտարարել է, որ սուր շնչառական վիրուսներով հոսպիտալացվող հիվանդների թիվն ավելանում է, և եթե անհրաժեշտ լինի՝ հիվանդանոցը կարող է աշխատել ուժեղացված ռեժիմով։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սանկտ Պետերբուրգում արդեն համաճարակ է հայտարարվել։

Սանկտ Պետերբուրգում խոզի գրիպից հղիներ են մահացել