Մեծ Բրիտանիայում չեն կարողանում գտնել վիճակախաղով 33 մլն ֆունտ ստերլինգ շահած անձին

15:44 • 22.01.16

Մեծ Բրիտանիայում Ազգային վիճակախաղի կազմակերպիչները փնտրում են ջեքփոթի կեսը` 33 մլն ֆունտ ստերլինգ, շահած տոմսի տիրոջը, հայտնում է  euromag.ru-ն:

 

Շահումի հետևից դեռևս ոչ ոք չի եկել` չնայած որ շահող թվերն արդեն հրապարակվել են: Կազմակերպիչների խոսքերով՝ ստեղծված իրավիճակն անչափ տարօրինակ է:

 

Հայտնի է, որ վիճակախաղի ներկայացուցիչները համապատասխան ծանուցումներ են ուղարկել Վուստեր քաղաքի 100.000 բնակիչներին: Նշվում է, որ հաղթող տոմսը գնվել է հենց այդ քաղաքում:

 

Եթե հաղթողը չհայտնվի 180 օրում, ջեքփոթը կշարունակի խաղարկվել:

 

Մեծ Բրիտանիայում չեն կարողանում գտնել վիճակախաղով 33 մլն ֆունտ ստերլինգ շահած անձին