Էգեյան ծովում փախստականներ տեղափոխող նավեր են խորտակվել. կան զոհեր, այդ թվում՝ 6 երեխա

14:20 • 22.01.16

Էգեյան ծովում այսօր առավոտյան փախստականներ տեղափոխող երկու նավ է խորտակվել, մահացել է առնվազն 21 մարդ, որոնցից 6-ը՝ երեխաներ։

 

Ինչպես տեղեկացնում է Anadolu գործակալությունը, նավերից մեկում եղել է 48 մարդ։ Հունական Ֆարմակոնիսի կղզու մոտակայքում նավը բախվել է ժայռերին ու խորտակվել։ Ահազանգից հետո դեպքի վայր են հասել հույն փրկարարներն ու փրկել են 40 մարդու։ Ցավոք, հայտնաբերվել է նաև 7 դի, որոնցից 6-ը՝ երեխաների։

 

Կալիմնոս կղզու մոտակայքում էլ 70-100 մարդու տեղափոխող մեկ այլ նավ է խորտակվել։ Հաղորդվում է 14 զոհի մասին։ Բազմաթիվ մարդիկ կորած են համարվում։

 

Դեպքի վայր մեկնած փրկարարները 26 մարդու են փրկել։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

 

Էգեյան ծովում փախստականներ տեղափոխող նավեր են խորտակվել. կան զոհեր, այդ թվում՝ 6 երեխա