Ռուբլին ամրապնդվել է աճուրդների բացմանը՝ նավթի գների բարձրացումից հետո

11:34 • 22.01.16

Մոսկովյան բորսայում աճուրդի բացմանը ռուբլին ամրապնդվել է, գրում է gazeta.ru-ն:

 

Մասնավորապես՝ Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ին դոլարի փոխարժեքը նվազել է 2,12 կոպեկով և կազմել 80,511 ռուբլի։

 

Եվրոյի փոխարժեքը նվազել է 2,88 կոպեկով՝ հասնելով 87,115 ռուբլու:

 

Նախօրեին մոսկովյան բորսայում աճուրդի ժամանակ դոլարի փոխարժեքը հատել էր 85 ռուբլու շեմը՝ թարմացնելով պատմական առավելագույն ցուցանիշը, եվրոյի փոխարժեքը հատել էր 93 ռուբլու շեմը՝ թարմացնելով 2014 թվականի դեկտեմբերից ի վեր առավելագույն ցուցանիշը։

 

Հիշեցնենք, որ Brent ապրանքանիշի նավթի 1 բարելի արժեքը հասել է 31 դոլարի՝ կրկին 30 դոլարի հոգեբանական շեմին վերադառնալուց հետո։ Այդ մասին վկայում են աճուրդների տվյալները։



Երևանի ժամանակով 10:30-ի դրությամբ Brent նավթի փետրվարյան ֆյուչերսների գինը հասել է բարելի համար 31,06 դոլարի։



Նյու Յորքի բորսայում (NYMEX) WTI ապրանքանիշի թեթև նավթի ֆյուչերսների գինն աճել է բարելի համար 30,85 դոլարի:

 

 

Ռուբլին ամրապնդվել է աճուրդների բացմանը՝ նավթի գների բարձրացումից հետո