Լոնդոնից Ստոկհոլմ մեկնող ինքնաթիռը ռումբի սպառնալիքի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել
Շվեդական Scandinavian airlines ավիաընկերության ինքնաթիռը, որը թռչելիս է եղել Լոնդոնից Ստոկհոլմ, ռումբի առկայության մասին ահազանգից հետո արտակարգ վայրէջք է կատարել Գյոթեբորգում։
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, ինքնաթիռում ռումբի առկայության մասին տեղեկությունը հաղորդել է ուղևորներից մեկը, ինչի մասին անհապաղ տեղյակ է պահվել դիսպետչերներին։
Ավիադիսպետչերները թույլատրել են ինքնաթիռի վայրէջքը Շվեդիայի արևմուտքում, որտեղով էլ այդ պահին թռչելիս է եղել ինքնաթիռը։
Միջադեպով պայմանավորված՝ Գյոթեբորգի օդանավակայանը ժամանակավորապես փակվել է թռիչքների ու վայրէջքների համար։










