Թուրքիայի դպրոցներից մեկի բակում պայթյուն է որոտացել. կան տուժածներ

12:18 • 22.01.16

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Բաղլար շրջանի դպրոցներից մեկի բակում այսօր առավոտյան պայթյուն է տեղի ունեցել։


Ինչպես տեղեկացնում է թուրքական Posta պարբերականը, պայթյունի հետևանքով վիրավորվել է 5 աշակերտ։


Աշակերտները դպրոց են եկել տարվա գնահատականների ամփոփաթերթիկն ստանալու, սակայն դեռ դասարան չմտած՝ բակում պայթյուն է տեղի ունեցել։


Վիրավորված 5 աշակերտները հիվանդանոց են տեղափոխվել։

 

Թուրքական լրատվամիջոցի պնդմամբ՝ պայթյունի պատճառը եղել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) նետած ինքնաշեն ռումբը։

Թուրքիայի դպրոցներից մեկի բակում պայթյուն է որոտացել. կան տուժածներ