ԵՄ-ն մտադիր է փետրվարի սկզբին ներգաղթյալների հարցով արտահերթ գագաթաժողով անցկացնել
Եվրամիությունը դիտարկում է փետրվարի սկզբին ներգաղթի սահմանափակման խնդրի վերաբերյալ արտահերթ գագաթաժողով անցկացնելու հնարավորությունը, հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով աղբյուրի։
«Փետրվարի 18-19-ի պլանային գագաթաժողովը հիմնականում ուղղված կլինի բրիտանական հանրաքվեի խնդրին, այդ պատճառով այժմ քննարկվում է ներգաղթի վերաբերյալ փետրվարի սկզբին արտահերթ գագաթաժողովի անցկացման հնարավորությունը»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կոչ է արել ԵՄ արտահերթ գագաթաժողով հրավիրել՝ Քյոլնում դեկտեմբերի 31-ի հարձակումներից հետո:
Բացի այդ, Սլովենիան սահմանափակել է ներգաղթյալների ընդունումը և հայտարարել է, որ երկիր կթողնի միայն այն ներգաղթյալներին, որոնք մտադիր են ապաստան փնտրել Գերմանիայում և Ավստրիայում:










