Տաջիկ պատգամավորները թույլ են տվել Ռահմոնին ցմահ ընտրվել

11:47 • 22.01.16

Տաջիկստանի խորհրդարանի ստորին պալատը հավանության է արժանացրել երկրի Սահմանադրությունում փոփոխություններ մտցնելու առաջարկը, որը թույլ կտա երկրի գործող ղեկավար Էմոմալի Ռահմոնին անսահամանափակ քանակով ընտրվել, գրում է vesti.ru-ն:

 

Որոշումը կայացվել է միաձայն:

 

Տաջիկստանի Սահմանադրությունում փոփոխությունների և լրացումների մասին օրենքի նախագիծն ուղարկվել է Սահմանադրական դատարան:

 

Այն կորոշի երկրի հիմնական օրենքում փոփոխությունների վերաբերյալ հետագա հանրաքվեի ժամկետները:

 

Տաջիկ պատգամավորները թույլ են տվել Ռահմոնին ցմահ ընտրվել