Սիրիայում ռուսական զորքը չի կարող սպառնալիք լինել Թուրքիայի համար. թուրք փոխվարչապետ
Սիրիայում ՌԴ զինուժը սպառնալիք չէ Թուրքիայի համար, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Թուղրուլ Թյուրքեշը։
Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, նա ընդգծել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և նրա սահմանները նաև ՆԱՏՕ-ի սահմաններն են։
Ավելի վաղ թուրքական որոշ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե Ռուսաստանը Թուրքիային սահմանակից սիրիական Քամշլի քաղաք 100 զինվոր է ուղարկել։
Նաև հաղորդվում է, որ ներկայում Քամշլին գտնվում է Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ։










