«Շենգավիթ» ԲԿ-ում ծննդկանի մահվան մեջ մեղադրվող բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ձերբակալվել է
Երևանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնից «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված և դրանից երկու օր անց մահացած Մերի Մարգարյանի բժշկուհին՝ Շուշանիկ Բախշյանը երեկ ձերբակալվել է:
Այս մասին Tert.am-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ տեղեկացնելով, որ Շուշանիկ Բախշյանի փաստաբանները բողոքարկել են դատարան:
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ օգոստոսի 3-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետևանքով հղիության 35-րդ շաբաթում գտնվող Մերի Մարգարյանը մահացել է։










