Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է 13-ամյա Կառլենի հետ (լուսանկար)

22:57 • 22.03.16

Ինչպես հայտնի է, ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով «Երազանքի հանդիպում» նախաձեռնող խմբի անդամները խնդրել էին Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին հանդիպել Թրիչեր Քոլինզի համախտանիշով հիվանդ` 13-ամյա Կառլենին և այդպիսով իրականացնել երեխայի երազանքը։ Հենրիխ Մխիթարյանն իրականացրել է իր երկրպագուի երազանքն ու այսօր Ավանի ֆուտբոլի ակադեմիայում տեղի է ունեցել ֆուտբոլիստի եւ նրա հավատարիմ երկրպագուի հանդիպումը։ Նրանք առանձնազրույց են ունեցել։