1 մլն եվրո` Ջեյ Լոյին, կես մլն` Էնրիկե Իգլեսիասին. հայտնի է դարձել՝ որքան է օլիգարխ Գուցերիևը վճարել որդու հարսանիքին երգած աստղերին (լուսանկարներ)

13:17 • 28.03.16

Մարտի 26-ին Մոսկվայի ամենաճոխ՝ «Սաֆիսա» ռեստորանային համալիրում կայացել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի` Միխայիլ Գուցերիևի որդու հարսանիքը, որը գերազանցել է ճոխության բոլոր «նորմերը»:

 

Ինչպես նշում է LifeNews-ը, միջոցառման ժամանակ նորապսակներին ու հյուրերին իրենց կատարումներով զվարճացրել են Ջենիֆեր Լոպեսը, Էնրիկե Իգլեսիասը, Սթինգը, Պատրիսիա Կաասը, ինչպես նաև Ալլա Պուգաչովան։

 

Ռուսական աղբյուրն իմացել է այն գումարների չափը, որոնք վճարվել են հատուկ այս առիթի համար Մոսկվա ժամանած մեգաաստղերին: Օրինակ` Ջեյ Լոյին վճարել են 1 մլն եվրո, իսկ Էնրիկե Իգլեսիասին` 500.000 եվրո։ Իր ելույթի դիմաց 1.5 մլն եվրո գումար է ստացել Սթինգը։ Աստղերի թվում ամենաքիչը վարձատրվել է Պուգաչովան` 300.000 եվրո:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ նորապսակներն ամուսնության 2-րդ օրը պետք է անցկացնեին Մեծ Բրիտանիայում, որտեղ նրանց համար պետք է ելույթ ունենային Բեյոնսեն ու Էլթոն Ջոնը:

 

Ընդհանուր առմամբ, Գուցերիևը որդու` Սաիդի ու Ինգուշեթիայից երիտասարդ ուսանողուհի Խադիջայի հարսանեկան արարողության համար ծախսել է 20 մլն եվրո:

 

 

Տեսանյութերը կարող եք դիտել այստեղ։

1 մլն եվրո` Ջեյ Լոյին, կես մլն` Էնրիկե Իգլեսիասին. հայտնի է դարձել՝ որքան է օլիգարխ Գուցերիևը վճարել որդու հարսանիքին երգած աստղերին (լուսանկարներ)