Analitik.am-ի կայքի տնօրենի օգնական Վարդիթեր Գիշյանը չի ընդունել իր մեղքը, տնօրենն էլ չի ասել, թե անուններ է տալու

21:08 • 13.05.16

Analitik.am-ի կայքի տնօրենի  օգնական Վարդիթեր Գիշյանը չի ընդունել իր մեղքը: Այս մասին Tert.am-ին հայտնեց նրա փաստաբան Ստեփան Ոսկանյանը` նշելով. «Ցուցմունքներ տվել է, բայց չի ընդունել իր մեղքը»:


Հիշեցնենք, որ նա և կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը մեղադրվում էին ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից  ամսական  300  հազար դրամ շորթելու մեջ:


Analitik.am-ը, որը տնօրենի կալանքից հետո բնականոն ռեժիմով աշխատում է, հայտնել է., որ  Analitik.am-ի հետ զրույցում Անի Հովհաննիսյանի փաստաբան Հայկ Սարգսյանը հայտնել է, որ  իր պաշտպանյալը չի հայտարարել, թե  պատրաստ է հայտնել իրեն գաղտնի տեղեկություններ տրամադրած, ուղղորդած պաշտոնյաների անուններ իր ազատության դիմաց:


«Հովհաննիսյանը նման հայտարարություն չի արել և այդ հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում, իսկ թե ում է ձեռնտու  նմանատիպ ստահոդ տեղեկություններ տարածելը,  իրենց հայտնի չէ»,- ասել էր Հայկ Սարգսյանը:


Նշենք, որ այս մասին տեղեկացրել էին որոշ լրատվամիջոցներ: