Քննարկվել են ՀՀ-ում և ԼՂՀ-ում կրթության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր 

12:40 • 17.06.16

 

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Քննարկվել են Արցախում գիտության ու կրթության զարգացմանը և այս ոլորտում երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր: 

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք:

Քննարկվել են ՀՀ-ում և ԼՂՀ-ում կրթության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր