ԱՄՆ Պետդեպը ողջունում է Boeing և Iran Air ընկերությունների միջև կնքված համաձայնագիրը
ԱՄՆ Պետդեպը ողջունում է ամերիկյան Boeing ավիաշինական և իրանական խոշորագույն Iran Air ավիափոխադրող ընկերությունների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, այն համապատասխանում է նախորդ տարի Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածություններին: Այս մասին հայտնել է արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբին:
«Պետդեպը ողջունում է գործարքը, որը ներառում է գործարար ակտիվության թույլատրելի տեսակներ»,- ասել է Քիրբին:
Նա նաև վստահեցրել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները պատրաստ են լիցենզավորել Իրանին քաղաքացիական ավիատեխնիկայի վաճառքները:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունում հրաժարվել են մեկնաբանություններից, քանի որ խոսքը «մասնավոր կառույցների» համագործակցության մասին է: Գործարքի մանրամասները չեն բացահայտվում:










