Իրանը չի խուսափել և չի խուսափելու ԱՄՆ-ի հետ երկխոսությունից. Փեզեշքիան
Իրանը երբեք չի խուսափել և մտադիր չէ հետագայում ևս խուսափել Միացյալ Նահանգների հետ երկխոսությունից՝ չնայած նրանց կողմից պայմանավորվածությունների խախտումներին։ Այդ մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք, պահպանելով արժանապատվությունն ու պատիվը, պաշտպանում ենք մեր հասարակության իրավունքները և երբեք չենք խուսափել ու չենք խուսափելու երկխոսությունից, թեև ԱՄՆ-ը, չնայած համաձայնագրի ստորագրմանը, երեք անգամ մեր երկիրը դարձրել է իր հարձակումների թիրախ», - մեջբերում է նրա խոսքերը Փեզեշքիանի մամուլի ծառայությունը։
Իրանի նախագահի խոսքով՝ Արևմուտքում հաշվարկել էին, թե Թեհրանը չի դիմակայի պետության կառավարմանը ստեղծված պայմաններում։
«Հակառակորդները կարծում էին, թե Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի, քաղաքացիների, հրամանատարների և գիտնականների զոհվելով երկիրը կկործանվի, սակայն մեր ազգային միասնությունն ու ներքին համախմբվածությունն զգալիորեն ամրապնդվեցին», - նշել է նախագահը։














