Brexit-ի պատճառով անկում են գրանցել ԱՄՆ-ի ֆոնդային ինդեքսները
Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեի հետևանքով, որի արդյունքում բրիտանացիների մեծ մասը քվեարկել է երկրի` ԵՄ կազմից դուրս գալու օգտին, ԱՄՆ-ի ֆոնդային ինդեքսները նվազել են` միջինում 2.5-3 տոկոսով:
Lenta.ru-ի փոխանցմամբ`այս մասին են վկայում ԱՄՆ աճուրդային հարթակների տվյալները:
Բացի այդ Nikkei 225 ճապոնական ինդեքսը նվազել է մոտ 8 տոկոսով: Եվրոպական ֆոնդային ինդեքսները նույնպես 8 տոկոսի կորուստ են ունեցել: Ռուսական ինդեքսները ևս զգալի անկում են գրանցել:
Հունիսի 24-ին ֆունտ ստերլինգի արժեքը Brexit-ի մասին լուրերի ֆոնին նվազել է` հասնելով 30 տարվա նվազագույն ցուցանիշին:
BBC-ի փոխանցմամբ` առևտրային օրը Ուոլ Սթրիթում սկսվել է կտրուկ անկումով:










