Charlie Hebdo շաբաթաթերթը Brexit-ին նվիրված ծաղրանկարներում պատկերել է Էլիզաբեթ II թագուհուն
Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթը մի քանի ծաղրանկարներ է ներկայացրել ԵՄ կազմից դուրս գալու մասին Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեի թեմայով:
Ինչպես գրում է Lenta.ru-ն, վկայակոչելով շաբաթաթերթի կայքը, ծաղրանկարներից մեկը խմբագրությունը տեղադրել է թերթի շապիկին: Շապիկին հայտնված ծաղրանկարում պատկերված է Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ II թագուհին` շներին մերկ հետույքը ցուցադրելիս:
Ծաղրանկարին կից գրությունն ասում է. «Վայելեք, հավանաբար, դուք դա այլևս չեք տեսնի»:
Երկրորդ ծաղրանկարում կրկին պատկերված է Բրիտանիայի թագուհին, որի դեմքն աղավաղում է չարաբաստիկ ժպիտը: Նկարն ուղեկցվում է «Ողջույն, ծեր կախարդ» գրությամբ:
Հիշեցնենք, որ նախօրեին անցկացված հանրաքվեի արդյունքում Մեծ Բրիտանիայի բնակիչները որոշում են կայացրել ԵՄ կազմից դուրս գալ: Brexit-ի օգտին քվեարկել է բրիտանացիների 51.9 տոկոսը: Հանրաքվեին մասնակցության հայտը գերազանցել է 72 տոկոսը:












