Ֆրանցիսկոս Պապը հայոց կոտորածները կրկին դատապարտեց որպես «ցեղասպանություն». The Wall Street Journal
Ֆրանցիսկոս Պապը Հայաստան կատարած այցի առաջին օրը դատապարտել է 1915-ին տեղի ունեցած հայոց զանգվածային կոտորածը` այն կրկին անվանելով թուրքերի կողմից իրականացված «ցեղասպանություն»:
Այս մասին գրում է The Wall Street Journal պարբերականը` ընդգծելով, որ այս քայլը կարող է կրկին լարվածության հանգեցնել Թուրքիայի և Վատիկանի միջև:
Ելնելով նախագահական պալատում Պապի ուրբաթօրյա ելույթից` Ֆրանցիսկոսը դատապարտել է «այդ ողբերգությունը, այդ ցեղասպանությունը՝ որպես առաջինն անցյալ դարի աղետների ցավալի շարքից»:
Պապը ցավով նշել է, որ «մեծ տերությունները երես են թեքել հայոց կոտորածներից և հետագա վայրագություններից, որոնք հնարավոր են դարձել ռասայական, գաղափարական և կրոնական նպատակներից ելնելով»:
Աղբյուրը շեշտում է նաև, որ վաղը Սրբազան Քահանայապետն այցելելու է Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության հուշահամալիր:










