Սողանք Շահումյան գյուղում. Կարբի գետը վարարել է
Հունիսի 24-ին՝ ժամը 17.29-ին, տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ հունիսի 23-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու մարզի Շահումյան գյուղի 5-րդ փողոցի ջրատար խողովակները վնասվել են, իսկ օրվա կարգավորիչ ջրամբարի մոտ տեղի է ունեցել սողանք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Շահումյան գյուղի 5-րդ փողոցի աջակողմյան հատվածում գտնվող «Շահումյան» օրվա կարգավորիչ ջրամբարին հարակից տարածքում տեղի է ունեցել սողանք (մոտ 200 քմ), ինչի հետևանքով գյուղամիջյան ճանապարհը (մոտ 1կմ) դարձել է դժվարանցանելի և վնասվել է Կարբի գետի հետիոտնային կամուրջը:
Պարզվել է նաև, որ գետի հունը ողողել է 2-րդ և 5-րդ փողոցների խաչմերուկի հարակից տարածքը (մոտ 80 քմ):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի աշխատակիցներն իրականացրել են մաքրման աշխատանքներ (մոտ 50 մ3):
Պարզվել է, որ Կարբի գետի հունը ողողել է 8 ոչբնակելի շինության տարածք (մոտ 400 քմ) և չշահագործվող արտադրամասի տարածքը (մոտ 950 քմ):










