Հռոմի պապը Հայաստան մեկնելուց առաջ հեռագիր է հղել Իտալիայի նախագահին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստան մեկնելուց առաջ հեռագիր է հղել Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլային, հայտնում է Vatican Radio-ն:
«Այժմ, երբ ես սկսում եմ Հայաստան իմ պապական այցն այդ ժողովրդի հնագույն իմաստնությունից քաղելու, նրանց իրենց հավատի մեջ հաստատելու, խաղաղության և հաշտեցման ճանապարհին արվող բոլոր ջանքերին աջակցելու համար, ես Ձեզ՝ պարոն նախագահ, և ողջ իտալացի ժողովրդին եմ ուղղում իմ սրտանց ողջույնները՝ քաջալերելով ողջ երկրին մնալ համերաշխության առաջնագծում և ապագային նայել վստահությամբ և հույսով լի»,- ասված է հեռագրում:
Նշենք, որ Հռոմի պապի եռօրյա այցի լուսաբանման համար Հայաստան են ժամանել լուսանկարիչներ, լրագրողներ, վերլուծաբաններ շուրջ 600 լրատվամիջոցներից, ովքեր աշխատելու են հագեցած օրակարգը հանրությանը ներկայացնելու համար:










