Ֆրանցիսկոս պապն «այլևս երբեք» է ասում Հայոց ցեղասպանության պես ողբերգություններին. Reuters-ի անդրադարձը

19:41 • 25.06.16

Ֆրանցիսկոս պապը թախծոտ, ինչպես ինքն է նշել, «ցավը սրտում», այսօր հարգանքի տուրք է մատուցել 1915-ի հայոց կոտորածների 1.5 մլն զոհերի հիշատակին, մի իրադարձություն, որը նա անվանել է ցեղասպաություն` վտանգելով առաջացնել Թուրքիայի զայրույթը, գրում է Reuters-ը:


Աղբյուրը նշում է, որ Ֆրանցիսկոս պապը Հայաստան կատարած այցի երկրորդ օրը վաղ առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդ` «Ցեղասպանության հուշահամալիր և թանգարան», որտեղ, զգալիորեն հուզված, մասնակցել է բարեխոսական աղոթքի արարողությանը՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Հայ առաքելական եկեղեցու առաջնորդների հետ միասին:


«Այստեղ աղոթում եմ` ցավը սրտումս, որպեսզի այլևս երբեք չկրկնվեն նման ողբերգություններ, որպեսզի մարդկությունը չմոռանա և իմանա` ինչպես բարությամբ հաղթել չարին»,- հյուրերի մատյանում իտալերենով գրառում է կատարել Հռոմի պապը:


Հիշեցնենք, որ նախօրեին Reuters գործակալությունը ևս անդրադարձել էր քահանայապետի ելույթին` նշելով, որ Ֆրանցիսկոս պապը, շեղվելով նախապես պատրաստած տեքստից, կրկին արտասանել է «ցեղասպանություն» եզրույթը: