Դևիդ Բեքհեմը ներկա է գտնվել Մեծ Բրիտանիայի թագուհու ընդունելությանը (լուսանկարներ)
Անգլիացի ֆուտբոլիստ, մոդել Դևիդ Բեքհեմը հերթական անգամ այցելել է Բուքինգհեմյան պալատ: Այս անգամ նա հանդիպել է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի և արքայազն Հարիի հետ` հույս ներշնչող երիտասարդ գիտնականների պարգևատրման արարողությանը:
Queen's Young Leaders-ն անցկացվում է յուրաքանչյուր տարի թագուհու նստավայրում, գրում է buro247.ru-ն:
Ֆուտբոլիստն արդեն 2-րդ անգամ է մասնակցում արարողությանը, առաջին անգամ նա ներկա է եղել նախորդ տարի:
«Արդեն իսկ այստեղ գտնվելուց փշաքաղվում ես: Եվ ես շատ եմ անհանգստանում այն պահին, երբ հատում եմ պալատի դարպասները: Ես եղել եմ այստեղ մի քանի անգամ, և ամեն անգամ դա յուրահատուկ է»,- պատմել է Բեքհեմը:
Այս տարի թագուհին պարգևատրել է 60 երիտասարդ գիտնականի:
















