Չորս մարդ զոհվել և 14-ը վիրավոր է լիբիական Բենգազիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով. AFP

05:33 • 25.06.16

Ուրբաթ երեկոյան լիբիական Բենգազ քաղաքում ականապատված ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ամենաքիչը զոհվել է չորս խաղաղ բնակիչ։ Այդ մասին հաղորդում է AFP գործակալությունը։

«Ականապատված ավտոմեքենան պայթել է հիվանդանոցի մուտքի մոտ, զոհվել է 4 քաղաքացիական անձ, ևս 14-ը վիրավոր է»,-հայտարարել է բժշկական հաստատության աշխատակիցը։

Համաձայն զինված ուժերի ներկայացուցչի տվյալների՝  ռումբը ամրացված է եղել այդտեղ կայանված ավտոմեքենայի վրա։

Նշվում է, որ այն հիվանդանոցում, որի կողքին տեղի է ունեցել պայթյունը, հիմնական բուժվում են զինծառայողներ։

Լիբիայի իշխանական բանակային ուժերը երկար ժամանակ Բենգազիում պայքար են մղում ծայրահեղականների դեմ, որոնց շարքերում քիչ չեն ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման ներկայացուցիչները։

Չորս մարդ զոհվել և 14-ը վիրավոր է լիբիական Բենգազիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով. AFP