Կալիֆորնիայում հրդեհները 2 մարդու կյանք են խլել (լուսանկարներ)

10:23 • 25.06.16

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում, որտեղ 1 շաբաթ շարունակ անտառային հրդեհներ են մոլեգնում, 2 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է Քերն շրջանի հակահրդեհային պաշտպանության ծառայությունը:



«Մենք հաստատում ենք երկու մարդու մահը: Հրշեջները պայքարում են կրակի դեմ: Մենք սկսում ենք հասցված վնասի գնահատումը»,- նշել են հրշեջները:



Կրակը ոչնչացրել է մոտ 80 տուն Լեյք Իզաբել հայտնի հանգստավայրում` Կալիֆորնիայի կենտրոնական մասում: Հենց այդտեղ էլ հրշեջները հայտնաբերել են 2 դին: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:



Նահանգի հազարավոր բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները։ Հրշեջներին հաջողվել է դադարեցնել կրակի տարածումը:

 

 

Kern County firefighters move on a fast burning wildfire burning near Yankee Canyon and State Route 178 near Lake Isabella, Calif. on Friday, June 24, 2016. ...
A home is fully engulfed in a fire caused by a fast burning wildfire in the section of South Lake near Lake Isabella, Calif. on Friday, June 24, 2016. Dozens...
A Kern County firefighter sets a backfire by a wildfire burning near Lake Isabella, Calif. on Friday, June 24, 2016.  Dozens of homes burned to the ground as...

Կալիֆորնիայում հրդեհները 2 մարդու կյանք են խլել (լուսանկարներ)