Հռոմի պապն «այլևս երբեք» է ասել հայկական ջարդերին. Euronews-ի անդրադարձը (տեսանյութ)
Հայաստան այցի ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս պապը հարգանքի տուրք է մատուցել 1915 թվականին կոտորված 1,5 մլն հայերի հիշատակին և կրկնել է «ցեղասպանություն» բառը, ինչը զայրացրել էր Թուրքիային դեռևս մեկ տարի առաջ, գրում է Euronews-ը:
Հայաստան այցի շրջանակում Հռոմի պապը մասնակցել է Բարեխոսական կարգի աղոթքի արարողությանը՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Հայ առաքելական եկեղեցու առաջնորդների հետ միասին:
«Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն: Հիշողությունը չի կարելի ո՛չ պղտորել, ո՛չ մոռանալ»,- ասել է Պապը:
Նա օգտագործել է «ցեղասպանություն» բառն ուրբաթ օրը, երբ իր ելույթի ժամանակ շեղվել է նախապես պատրաստված տեքստից:
Անցած տարի Թուրքիան արձագանքել էր Պապի կողմից «ցեղասպանություն» բառի օգտագործմանը՝ Վատիկանում իր դեսպանին հետ կանչելով:
Լրատվամիջոցը հավելել է նաև, որ Ֆրանցիսկոս պապը հանդիպել է ցեղասպանությունը վերապրածների ժառանգների հետ:










