Ֆրանսիան Բրիտանիային կոչ է անում արագացնել ԵՄ-ից դուրս գալու գործընթացն ու «մուկն ու կատու» չխաղալ
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան- Մարկ Էյրոն հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան պետք է արագ սկսի Եվրամիությունից դուրս գալու գործընթացը՝ համաձայն Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի, տեղեկացնում է gazeta.ru-ն:
ԵՄ երկրների 6 արտգործնախարարների հանդիպումից հետո նա նշել է, որ անթույլատրելի կլինի, եթե Մեծ Բրիտանիան սկսի «մուկն ու կատու» խաղալ:
«Բրիտանիայի և եվրոպացիների շահերից է բխում անորոշությունը չձգձելը, ինչը կարող է տնտեսական ու քաղաքական հետևանքներ ունենալ»,- հայտարարել է Էյրոն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, hրապարակվել են Մեծ Բրիտանիայի` Եվրոպական միության կազմից դուրս գալու հարցով հանրաքվեի վերջնական արդյունքները: Ըստ այդմ` ընտրողների կեսից ավելին` 51.8%-ը, կողմ է քվեարկել ԵՄ-ն լքելուն:
Միացյալ Թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնը, ով կոչ էր անում շարքային բրիտանացիներին դեմ քվեարկել ԵՄ-ի կազմից դուրս գալուն, հայտարարել է հրաժարականի մասին:










