Մեծ Բրիտանիայից եվրահանձնակատարը հրաժարական է տվել

17:31 • 25.06.16

Մեծ Բրիտանիայից եվրահանձնակատար Ջոնաթան Հիլը հրաժարական է տվել՝ հայտարարելով, որ «ինչ արվել է, հնարավոր չէ փոխել», տեղեկացնում է gazeta.ru-ն:

 

Իր հայտարարության մեջ նա ընդգծել է, որ ճիշտ չի համարում աշխատանքը շարունակելն այս պահին՝ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու որոշումից հետո:

 

Նշվում է, որ նա պաշտոնին կմնա մի քանի շաբաթ՝ ընթացիկ գործերն ավարտին հասցնելու համար:

 

Ավելի վաղ Շոտլանդիան հայտարարել էր Մեծ Բրիտանիայից անկախանալու վերաբերյալ նոր հանրաքվեի պատրաստվելու մասին:

 

Մեծ Բրիտանիայի` Եվրոպական միության կազմից դուրս գալու հարցով հանրաքվեի արդյունքների համաձայն՝ ընտրողների կեսից ավելին` 51.8%-ը, կողմ է քվեարկել ԵՄ-ն լքելուն:

 

Միացյալ Թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնը, ով կոչ էր անում շարքային բրիտանացիներին դեմ քվեարկել ԵՄ-ի կազմից դուրս գալուն, արդեն հայտարարել է հրաժարականի մասին: