Մարսելում հրաձգության հետևանքով 2 մարդ է սպանվել
Ֆրանսիական Մարսել քաղաքի հյուսիսում հրաձգության հետևանքով 2 տղամարդ մահացել է, մի դեռահաս աղջիկ՝ լուրջ վնասվածքներ ստացել, գրում է France Presse գործակալությունը` հղում անելով տեղի ոստիկանությանը:
Տղամարդիկ, որոնց ինքնությունը դեռ պարզված չէ, սպանվել են Կալաշնիկով ինքնաձիգից, 14-ամյա աղջիկը լուրջ վնասվածքներ է ստացել, հայտնել է Մարսելի ոստիկանության ներկայացուցիչ Լորան Նունյեսը:
Պատահածի այլ մանրամասներ չեն հաղորդվում:










