Միշել Օբաման դուստրերի հետ մարդասիրական այց կկատարի Աֆրիկա
ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման դուստրերի` Սաշայի և Մալիայի հետ կայցելի աֆրիկյան մայրցամաք` դեռահաս աղջիկներին աջակցություն ցուցաբերելու նպատակով, գրում է Reuters-ը:
Վեցօրյա այցելությունը կներառի այց Մարոկկո և Լիբերիա, ԱՄՆ նախագահի ընտանիքը կլինի նաև Իսպանիայում:
Միշել Օբաման նախորդ տարվանից աշխատում է Let Girls Learn նախագծի վրա: Ամերիկյան կառավարության նախաձեռնության նպատակն է օգնել զարգացող երկրներից աղջիկներին կրթություն ստանալու հարցում:
Միշել Օբաման Մարոկկոյում կմիանա դերասանուհիներ Մերիլ Սթրիփին և Ֆրիդա Պինտոյին: Նրանք դեռահասների հետ կզրուցեն այն խնդիրների մասին, որոնց բախվում են նրանք կրթություն ստանալիս:










