Հռոմի Պապի այցը Գյումրի՝ լուսանկարներով
Գյումրիի Վարդանանց քաղաքային հրապարակը վաղ առավոտից բազմամարդ էր, Գյումրին սպասում էր Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապին:
Ֆրանցիսկոս Պապն այսօր առավոտյան Գարեգին Բ-ի և ՀՀ նախագահի ուղեկցությամբ այցելել էր և Հայոց ցեղասպանության հուշահամալիր, այնուհետև Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղեկցորդությամբ ուղևորվեց Գյումրի:
Գյումրիի Վարդանանց հրապարակում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի աղոթակցությամբ պատարագ մատուցվեց լատինական ծեսով:
«Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսով Հայաստանում գտնվող Պապն իր աղոթքում ասաց, որ «Կոչված ենք միշտ կառուցելու և վերակառուցելու հաղորդությունը առանց հոգնելու կամուրջներ կառուցելու, ոչ թե պարիսպներ կամ բաժանարար պատնեշներ»:
Սուրբ պատարագը մատուցվեց լատինական ծեսով, որի ավարտին
Հռոմի Սրբազան քահանայապետը շնորհակալություն հայտնեց ներկաներից, որ մասնակցեցին պատարագին, ողջունեց նաև նրանց, ովքեր առատաձեռնությամբ ու շոշափելի սիրով օգնում են կարիքավորներին:
Պատարագից հետո երկու հայրապետերը շրջեցին պապամոբիլով Գյումրիի փողոցներում՝ իրենց օրհնությունը բաշխելով հավատացյալներին: Այնուհետև Հռոմի Պապն այցելեց Անարատ Հղիության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստան , ՀՀ Առաքելական եկեղեցու Սուրբ Տիրամոր Յոթ Վերք եկեղեցի և Սրբոց Նահատակաց կաթողիկե եկեղեցու մայր տաճար, որտեղ էլ ավարտվեց նրա այցը:
Ներկայացնում ենք Պապի այցը Գյումրի լուսանկարներով։







































