Ֆրանցիսկոս պապը ևս մեկ անգամ ասաց «ցեղասպանություն» բառը. The New York Times

19:14 • 25.06.16

Ֆրանցիսկոս պապը ևս մեկ անգամ անցավ աշխարհաքաղաքական անհանգիստ ջրերով՝ Հայաստան կատարած այցի ժամանակ, երբ հանպատրաստի հղում արեց Օսմանյան Թուրքիայի կողմից 1.5 մլն հայերի կոտորածը որակելով «ցեղասպանություն»: 

Այս մասին գրում է The New York Times-ը՝ նկատելով, որ պապի` նախապես պատրաստած տեքստում ներառված չի եղել քաղաքական վիճելի բառը, որը սովորաբար հանգեցնում է Թուրքիայի կատաղի արձագանքին:

Համաձայն անմիջական խոսքով հանդես գալու իր սովորությանը` սրբազանը ասել է, որ «այդ ողբերգությունը, այդ ցեղասպանությունը առաջինն էր անցյալ դարի ցավալի աղետների շարքում, որի իրագործումը պայմանավորված էր գաղափարական, ռասսայական ու կրոնական նպատակներով»:

Աղբյուրն ընդգծում է նաև, որ պապի խոսքերը նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում ընդունվել են հոտնկայս ծափահարություններով:

 

 

 

 

Ֆրանցիսկոս պապը ևս մեկ անգամ ասաց «ցեղասպանություն» բառը. The New York Times