Շոտլանդիան Բրյուսելի հետ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցություններ կվարի

16:56 • 25.06.16

Շոտլանդիայի կառավարությունը կփորձի հասնել Բրյուսելի հետ հրատապ բանակցությունների՝ ԵՄ-ում երկրի մնալու իրավունքը պաշտպանելու համար: Այդ մասին հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերջենը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Նա խոստացել է փորձագիտական խորհուրդ կազմակերպել, որն իրեն խորհուրդ կտա իրավաբանական, ֆինանսական և դիվանագիտական հարցերի վերաբերյալ, մինչ ինքը բանակցություններ կվարի Եվրամիությանը Շոտլանդիայի անդամակցության մասին:

 

Բացի այդ, Ստերջենը հայտարարել է, որ իր կառավարությունը համաձայնել է սկսել աշխատել օրենսդրության վրա, որը թույլ կտա Շոտլանդիայում անկախության հարցով երկրորդ հանրաքվեն անցկացնել:

 

Շոտլանդիայի բնակչության մեծ մասը քվեարկել է ԵՄ-ի կազմում մնալու օգտին, մինչդեռ Մեծ Բրիտանիայում ընդհանուր առմամբ հանրաքվեում հաղթանակ են տարել ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցները:

 

Շոտլանդիայի անկախացման հարցով առաջին հանրաքվեն անցկացվել է 2014 թվականին: Այդ ժամանակ շրջանի բնակիչների մեծ մասը քվեարկել է Մեծ Բրիտանիայի կազմում մնալու օգտին:

 

Շոտլանդիան Բրյուսելի հետ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցություններ կվարի