Քարաթափման պատճառով Կապան-Քաջարան ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
Հունիսի 25-ին, ժամը 23.49-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 11-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի, տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից:
Դեպքի վայր է մեկնել Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ավտոճանապարհին (մոտ 30 մ) թափվել են միջին չափի քարեր:
Փրկարարները իրականացրել են ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ այն դարձնելով երկկողմնանի երթևեկելի:










