Տեխասում հրաձգություն է տեղի ունեցել պարի ստուդիայում. կա 2 զոհ

19:47 • 25.06.16

ԱՄՆ Տեխաս նահանգի Ֆորտ Ուորթ քաղաքում զինված անձը կրակ է բացել պարի ստուդիայում, որի հետևանքով երկու մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:


Տեղի ոստիկանության ներկայացուցչի խոսքով` դեպքի վայր ժամանակ ոստիկանները զոհվածներից մեկի մարմինը հայտնաբերել են պարի ստուդիայի շենքի մոտակայքում, մինչդեռ երկրորդ զոհը հրազենային վնասվածքից մահացել է արդեն հիվանդանոցում:


Նշվում է, որ մի քանի վիրավորներ ևս գտնվում են հիվանդանոցում: Հարձակման մասին այլ մանրամասներ ոստիկանությունը դեռևս չի հաղորդել:


«Ստուդիա-74» պարի կենտրոնի սաները 6-18 տարեկան երեխաներ ու դեռահասներ են, որոնց այստեղ անվճար են պար ուսուցանում։

 

 

 

 

 

 

Տեխասում հրաձգություն է տեղի ունեցել պարի ստուդիայում. կա 2 զոհ