ԱՄՆ-ում ջրհեղեղների հետևանքով 23 մարդ է մահացել (լուսանկարներ)

10:01 • 25.06.16

Ամերիկյան Արևմտյան Վիրջինիա նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 23-ի, հայտնում է Associated Press-ը:



Աղբյուրը նշում է, որ քանդվել է ավելի քան 100 տուն, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրաէներգիայի: Իշխանություններն անհագստանում են, որ զոհերի թիվը կարող է ավելանալ: Որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են:

 

Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունն աղետի հետևանքների դեմ պայքարի թիմ է ուղարկել: Մասնագետները կմասնակցեն վնասի չափի գնահատմանը նահանգի իշխանությունների հետ միասին: Հավաքված տեղեկության հիման վրա նահանգի իշխանությունները կարող են օգնության հայտ ներկայացնել:


Ավելի վաղ հաղորդվել է, որ մոտ 500 մարդ արգելափակվել է առևտրային կենտրոնում Էլկվյու քաղաքում:

Հորդառատ անձրևները պատուհասել են նահանգին հինգշաբթի: Վիրջինիա և Արևմտյան Վիրջինիա նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել:

Kathy Bostic sits on a roof as she looks through a
A car sits under piles of branches, mud and sand after
Kathy Bostic, left, Lula Allen, center, and Mildred
Road signs signaling to US 119 along Frame Road in
Jay Bennett, left, and stepson Easton Phillips survey
Residents begin clean up of flood damage on the lower
A vehicle makes a wake along the flooded Lower Oakford
In this photo released by the The Weather Channel,

 

ԱՄՆ-ում ջրհեղեղների հետևանքով 23 մարդ է մահացել (լուսանկարներ)