Իսրայելն ու Թուրքիան համաձայնություն են ձեռք բերել հարաբերությունների կարգավորման շուրջ
Իսրայելցի պաշտոնյան հայտարարել է, որ Իսրայելն ու Թուրքիան 6 տարվա լարված հարաբերություններից հետո հունիսի 26-ից համաձայնություն են ձեռք բերել հարաբերությունները կարգավորելու շուրջ:
Ինչպես հայտնում է Hurryiet Daily News-ը`այս մասին հայտարարությամբ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հանդես կգա հունիսի 27-ին:
Հաղորդվում է, որ իսրայելական և թուրքական պատվիրակությունները հանդիպել են հունիսի 26-ին` Հռոմում, որից հետո հայտարարվել է, որ երկու կողմերը մոտ են համաձայնագրի կնքմանը, որի մասին ավելի ուշ կհաղորդվի:










