Իրաքի զինվորականները հայտնել են Էլ Ֆալուջա քաղաքն ԻՊ-ի զինյալներից ազատագրելու մասին
Իրաքի զինվորականներն ազատագրել են Էլ Ֆալուջա քաղաքի՝ «Իսլամական պետություն» խմբավորման հսկողության տակ գտնվող վերջին թաղամասը, քաղաքի համար պայքարն ավարտված է, հայտնում է Reuters-ը։
«Մենք այս վայրից Իրաքի ժողովրդին հայտնում ենք լավ լուրեր այն մասին, որ Էլ Ֆալուջայի համար պայքարն ավարտված է»,- պետական հեռուստաընկերությունը մեջբերում է գեներալ-լեյտենանտ Աբդուլ Վահաբ ալ- Սաիդիի խոսքերը։
Նա ընդգծել է, որ մարտերի ժամանակ սպանվել է առնվազն 1800 գրոհային։
Մայիսի 30-ին Իրաքի հատուկ նշանակության ուժերը հայտարարել էին քաղաքում ԻՊ-ի դեմ գործողություններ սկսելու մասին։










