Ավստրալացի սենատորը տանկով ամերիկյան ավտոմեքենա է ոչնչացրել (տեսանյութ)

15:51 • 26.06.16

Ավստրալացի սենատոր Գլեն Լազարուսը տանկով ոչնչացրել է ամերիկյան Dodge Journey ավտոմեքենան։ Այդկերպ քաղաքական գործիչը կոչ է արել խստացնել ավտոմեքենաների ներկրման պահանջները։

 

«Dodge-ին՝ 0 միավոր, տանկին՝ 1։ Սա է տեղի ունենում, երբ Ավստրալիա են ուղարկվում անորակ ավտոմեքենաներ... Ահա թե ինչու Ավստրալիայի խորհրդարան կդիմեմ՝  տրանսպորտի միջոցների ներկրման վերաբերյալ օրենքը խստացնելու և ավստրալացիներին ցածրորակ փոխադրամիջոցներից պաշտպանելու համար»,- գրել է սենատորն իր Facebook-յան էջում։

 

Ավստրալացի սենատորը տանկով ամերիկյան ավտոմեքենա է ոչնչացրել (տեսանյութ)