2.5 մլն բրիտանացի ստորագրել է երկրորդ հանրաքվե անցկացնելու պետիցիան
ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության վերաբերյալ հանրաքվեի արդյունքների վերանայման կոչ անող պետիցիան հավաքել է ավելի քան 2 մլն ստորագրություն։
Պետիցիան տեղակայված է Մեծ Բրիտանիայի խորհրդրանի կայքում։ Այն արդեն ստորագրել է ավելի քան 2.5մլն մարդ։ Խորհրդարանի կողմից պետիցիայի ուսումնասիրության համար պետք է հավաքվեր ընդամենը 100.000 ստորագրություն:
Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ շաբաթ երեկոյան պետիցիան արդեն 1 րոպեում հավաքել էր շուրջ 3000 ստորագրություն։
Հիշեցնենք, որ հինգշաբթի Մեծ Բրիտանիայում ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացվեց, որի արդյունքում քվեարկեողների մեծամասնությունը կողմ էր ԵՄ կազմից դուրս գալուն։










