Մեքսիկայում ավտովթարի հետևանքով շուրջ 40 մարդ է տուժել

05:54 • 26.06.16

Մեքսիկայում մի քանի ավտոմեքենաների, ավտոբուսի և բեռնատարի մասնակցությամբ խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Վիրավոր է 36 մարդ։  

Ինչպես հաղորդում է Excelsior-ը՝ վթարը տեղի է ունեցել Մեխիկո և Վերակրուս քաղաքների միջև։ Ավտոբուսի վարորդը կորցրել է վերահսկողությունը և բախվել բեռնատարի։ Հետո այդ երկու մեքենաներին բախվել են ամենաքիչը վեց ավտոմեքենա։  

Դեպքի վայր են ժամանել փրկարարներ, որոնք հանել են մարդկանց ավտոմեքենաների միջից։ Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց, մայրուղու երթևեկությունը դադարեցվել էր։

Մեքսիկայում ավտովթարի հետևանքով շուրջ 40 մարդ է տուժել