Ջորջ Բուշը հերքել է Քանյե Ուեսթի տեսահոլովակում մերկ նկարահանվելու մասին լուրը

16:27 • 26.06.16

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Ուոքեր Բուշն իր ներկայացուցչի միջոցով հայտնել է, որ ինքը ռեփեր Քանյե Ուեսթի Famous տեսահոլովակում չի նկարահանվել, հաղորդում է The Mirror-ը։

 

«Եթե ինչ-որ մեկը որևէ կասկած ունի, ապա ոչ, դա նախագահ Բուշը չէր»,- հայտնել է նրա ներկայացուցիչն ու ավելացրել, որ Բուշը գտնվում է «շատ ավելի լավ ֆիզիկական վիճակում»։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը թողարկել է իր նոր՝ Famous տեսահոլովակը, որում պատկերված են մերկ աստղեր։ Տեսահոլովակում տեղ են գտել Ջորջ Բուշի, Աննա Վինտուրի, Դոնալդ Թրամփի, Ռիհանայի, Քրիս Բրաունի, Թեյլոր Սվիֆթի, Քիմ Քարդաշյանի, Ռեյ Ջեյի, Էմբեր Ռոուզի, Քեթլին Ջեների ու Բիլ Քրոսբիի կերպարները։

Ջորջ Բուշը հերքել է Քանյե Ուեսթի տեսահոլովակում մերկ նկարահանվելու մասին լուրը