Իսլանդիայի նախագահական ընտրություններում հաղթում է պատմաբան Գուդնի Յոհանսոնը
Իսլանդիայում կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ հաղթող է ճանաչվել պատմության պրոֆեսոր Գուդնի Յոհանսոնը, ում օգտին քվեարկել է ընտրողների 37.8%-ը:
«Բոլոր քվեաթերթիկները դեռևս չեն հաշվվել, սակայն ըստ նախնական արդյունքների՝ մենք հաղթել ենք»,-մեջբերում է The Guardian-ը Յոհանսոնի խոսքերը:
Նշվում է, որ նրա գլխավոր մրցակիցը՝ Իսլանդիայի նախկին վարչապետ ու Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Դևիդ Օդսոնը, ըստ նախնական տվյալների, հավաքել է ձայների 13.2%-ը:
Բրիտանական աղբյուրը մանրամասնում է, որ հաղթած թեկնածուն հայտնի պատմաբան է ու քաղաքական մեկնաբան: Հայտնի է, որ նա չի անդամակցում որևէ կուսակցության:










