Վանաձորում շտապօգնության մեքենան շրջվել է. բժիշկն ու բժշկուհին հոսպիտալացվել են. shamshyan.com

18:21 • 26.06.16

Լոռու մարզում այսօր ժամը 16:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Գարեգին Նժդեհ և Ստեփան Զորյան փողոցների խաչմերուկում բախվել են Ford Transit մակնիշի 633 OP 61 համարանիշի և Opel Zafira մակնիշի 33 05 GV համարանիշի ավտոմեքենաները: 

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Բախման հետևանքով Ford Transit-ը, որը պատկանում է Վանաձորի բժշկական կենտրոնին, կողաշրջվել է, ինչի հետևանքով Ford-ի վարորդն ու ուղևորներ` բժիշկն ու բժշկուհին, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի հիվանդանոց:


 

 

 

 

 

Վանաձորում շտապօգնության մեքենան շրջվել է. բժիշկն ու բժշկուհին հոսպիտալացվել են. shamshyan.com