Սոմալիի մայրաքաղաքի հյուրանոցում հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի

00:44 • 26.06.16

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի Naso Hablod հյուրանոցում տեղի ունեցած հարձակման հետևանքով  զոհերի թիվը հասել է 14-ի, տեղեկացնում է BBC-ն` վկայակոչելով տեղի անվտանգության ուժերին:

Հյուրանոցը, որտեղ հրաձգություն են կազմակերպել «Աշ-Շաբաբ» իսլամիստական խմբավորման զինյալները, գտնվում է մայրաքաղաքի միջազգային օդանավակայանից 1.5 կմ հեռավորությամբ:

Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր` իսլամիստական խմբավորման անդամներից մեկը պայթեցրել էր ինքն իրեն հյուրանոցի մոտ տեղակայված մեքենայում, ապա մի խումբ զինված անձինք ներխուժել էին հյուրանոց և պատանդ վերցրել բնակիչների մի մասին:

Ավելի վաղ հաղորդվում էր 7 զոհի մասին: Ոստիկանները դիմակայություն են ցույց տվել իսլամիստներին և պատասխան կրակոցներ հնչեցրել: