Հռոմի պապի այցից հետո կաթոլիկ բոլոր պետությունները կճանաչեն Հայոց ցեղասպանությունը. Արամ Զ. Սարգսյան (տեսանյութ)
Հռոմի պապի Հայաստան այցի հիմնական շեշտադրումը սերն էր և հավատը: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
«Ամենաէականը դա է, որ հիմա Հայաստանում թևածում է հավատը»,- ասաց Սարգսյանը:
Նրա խոսքով՝ կաթոլիկ համայնքը, որը շատ կուռ է, կարող է ազդել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, ինչն արդեն իսկ արվել է Գերմանիայի Բունդեսթագում ընդունված վերջին բանաձևի կապակցությամբ:
«Համոզված եմ, որ նաև բոլոր կաթոլիկ երկրները Հռոմի պապից հետո, ով արտասանեց «ցեղասպանություն» բառը, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու են: Կաթոլիկ պետությունները Պապի հայտարարությունից հետո կանեն»,- շեշտեց Արամ Սարգսյանը:










