Տեխասում մայրը գնդակահարել է դուստրերին, ինչից հետո սպանվել ոստիկանների կողմից
ԱՄՆ-ի Տեխաս նահանգում ընտանեկան վեճի ընթացքում կինը գնդակահարել է երկու դուստրերին, ինչից հետո սպանվել է ոստիկանների կողմից, հաղորդում է New York Daily News պարբերականը։
Ըստ պարբերականի տեղեկությունների՝ 42-ամյա Քրիստի Շիթոնը գնդակահարել է երկու դուստրերին՝ 22-ամյա Թեյլորին և 17-ամյա Մեդիսոնին վեճի ժամանակ, որը շարունակվել է նաև փողոցում։
Ինչպես գրում է Houston Chronicle-ը՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 17.00-ին։ Երբ ոստիկանները ահազանգից հետո ժամանել են դեպքի վայր՝ հայտնաբերել են փողոցում պառկած երկու աղջիկների, ինչից հետո ոստիկաններից մեկը կրակել է նրանց կողքին զենքը ձեռքին կանգնած կնոջ վրա։ Ինչպես հայտնում են իշխանությունները՝ կինը երկու աղջիկների մայրն է եղել։
Իշխանությունները հետաքննում են հանցագործության պատճառները։
«Դա ընտանեկան վեճ էր, որը կրակոցների է վերաճել։ Բայց մենք դեռ փորձում ենք վերականգնել պատկերը»,- պարբերականը մեջ է բերում Տեխասի շերիֆ Ֆորտ-Բենդի խոսքերը։










