Քաղաքացին վեճի ժամանակ շիշ է նետում Հրանտ Բագրատյանի վրա. տեսանյութ
Ռուսաստանի Դաշնության հետ ընդհանուր հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծելուն դեմ ԱԺ–ի մոտ բողոքի ակցիան ավարտվեց միջադեպով, երբ քաղաքացին շիշ պլաստիկ նետեց ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի վրա:
Ինչպես փոխանցում է Tert.am–ի թղթակիցը` ոստիկանները միջադեպի հետքերով պատրաստվում են գալ ԱԺ` բացատրություն վերցնելու համար Հրանտ Բագրատյանից, ինչի մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է պատգամավորը:
Հրանտ Բագրատյանի վրա շիշ նետած քաղաքացին բերման է ենթարկվել:
Ըստ Lurer.com–ի՝ այդ քաղաքացին, որը գրեթե բոլորի հետ վիճաբանում էր, Գևորգ Մխիթարյանն է, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից, ով ասել է, թե կռվել է Շուշիի առանձնակի գումարտակի կազմում։










